armenpress.am Համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։
Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Վայքի բնակիչների հետ հանդիպմանը։
«Ես նույնպես եղել եմ քրեակատարողական հիմնարկում, համաներմամբ դուրս եմ եկել, սակայն դա եղել է քաղաքական որոշում` միջազգային հանրության ճնշման ներքո։ Երբ խոսքը գնում է համաներման մասին, այդ ակտը հաշվի չի առնում անձի հատկանիշները։ Ինքը համաներման պայմաններին բավարարող բոլորին ազատ է արձակում։ Մեր նախկին վերլուծությունը ցույց է տալիս, որ համաներումից հետո ազատվածների մի հսկայական մասը առաջին երեք ամիսների ընթացքում վերադառնում է ՔԿՀ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում