Լավագույնները՝ Մայքլ Բի Ջորդան և Ջեսսի Բաքլի. տեղի ունեցավ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը

Այս գիշեր կայացավ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում Օսկարի արժանացավ “One battle after another” ֆիլմը, իսկ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ ֆիլմի ռեժիսորը՝ Փոլ Թոմաս Անդերսոնը:

Փոլ Թոմաս Անդերսոնը

Ֆիլմը տուն տարավ նաև «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», ինչպես նաև 2026թ. նորույթ՝ «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգերում:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում Օսկարը ևս “One battle after another” ֆիլմինն է. այն տուն տարավ Շոն Փենը:

Դի Կապրիոն, Թիմոթի Շալոմեն և այլք զիջեցին «Լավագույն դերասան»-ի Օսկարը Մայքլ Բի Ջորդանին, որն արժանացավ մրցանակին “Sinners” ֆիլմի համար, որը ամենաշատն էր նոմինացված այս տարի, և որի համապրոդյուսերն է ամերիկահայ Սև Օհանյանը:

Մայքլ Բի Ջորդանը

Ֆիլմը տուն տարավ նաև «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք», Լավագույն օրիգինալ երաժշտություն անվանակարգերում:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Ջեսսի Բաքլին “Hamnet” ֆիլմի համար:

Ջեսսի Բաքլին

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում Օսկար ստացավ Էմմի Մեդիգանը “Weapons” ֆիլմի համար:

Թիմոթի Շալոմեի մասնակցությամբ “Marty Supreme” ֆիլմը, 9 անվանակարգում նոմինացված լինելով, մրացանակի չարժանացավ ոչ մեկում: Սոցցանցերում մարդիկ սա կապում են Շալոմեի վերջին մեկնաբանության հետ, որում վերջինս բացասական էր խոսել օպերայի և բալետի մասին՝ նշելով, թե դրանք ոչ մեկին չեն հետաքրքրում հիմա:

“KPop Demon Hunters”-ը արժանացավ երկու Օսկարի «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում Օսկար ստացավ “Mr Nobody Against Putin” ֆիլմը:

«Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» – “Sentimental Value”

«Լավագույն ձայն» – “F1”

«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» – “All the Empty Rooms”

«Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» – “The Singers and Two People Exchanging Saliva”

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» – “The Girl Who Cried Pearls”

«Լավագույն բեմադրական դիզայն», «Լավագույն հանդերձանքի դիզայն», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» – “Frankenstein”

«Լավագույն վիզուալ էֆեկտներ» – “Fire and Ash”

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն