ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու հարցը. Կայա Կալլաս | tert.am

tert.am Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկելու հարցը, ինչի համար կարող է փոփոխվել Կարմիր ծովում իրականացվող եվրոպական Aspides ռազմածովային գործողության մանդատը։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելիս հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է Reuters-ը:

«Գլխավոր թեման լինելու է այն հարցը, թե ինչպես ապահովել Հորմուզի նեղուցի բաց լինելը»,- նշել է նա։

«Եվրամիությունը տարածաշրջանում ունի առաքելություններ և գործողություններ, մենք ունենք Aspides-ը: Նախարարների հետ կքննարկենք այս առաքելության մանդատի ընդլայնման հնարավորությունը. հարցն այն է, թե արդյոք ԵՄ երկրները կցանկանան օգտագործել այդ ռազմական նավերը»,- ասել է Կալլասը՝ խոստովանելով, որ դա հեշտ չի լինի։

Հիշեցնենք, որ Aspides-ը Եվրոպական միության կողմից իրականացվող պաշտպանական ռազմածովային գործողություն է, որը մեկնարկել է 2024 թվականի փետրվարին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն