Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է Խամենեիի կողմից օգտագործված ինքնաթիռը | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի բանակը հայտարարել է, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում գիշերը ոչնչացրել են Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից օգտագործված ինքնաթիռը։

Նշվում է, որ ինքնաթիռն օգտագործվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և ռազմական գործիչների կողմից՝ երկրի ներսում և միջազգային շրջագայությունների համար:

Մեհրաբադը Թեհրանի ամենահին օդանավակայաններից մեկն է, որն այժմ սպասարկում է ներքին և տարածաշրջանային չվերթներ: Բացի այն, որ այն ամենածանրաբեռնված քաղաքացիական օդանավակայանն է, այնտեղ տեղակայված են նաև ռազմաօդային ուժերի ակտիվները:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն