factor.am Ռուսաստանը չի մեկնաբանում քուվեյթյան «Ալ-Ջարիդա» պարբերականում հրապարակված տեղեկությունը, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման է ուղարկվել Մոսկվա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք որևէ կերպ չենք մեկնաբանում նման հաղորդագրությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը, որին վկայակոչում է Վեդոմոստին։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հաստատել էր, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում