arm.sputniknews.ru Խարգ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը, որտեղ գտնվում է Իրանի ամենամեծ նավթային տերմինալը, զգալիորեն կազդի նավթի գների վրա, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի Խարգ կղզու գրավման հնարավորությունը, ինչը ԱՄՆ զինվորականների ափհանում կպահանջի։
«Եթե Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողությունը նավթի գների նոր ինդեքսներ է բերել ձեզ, ապա Խարգ կղզու վրա հարձակումը այլ գների և աշխարհում էներգիայի դժվար բաշխման կհանգեցնի», – գրել է Թանգսիրին X սոցցանցում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։