Ձեր աշխատանքը գնահատվում է պետության կողմից. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթած հայ լեռնադահուկորդներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նրկայացուցիչներին։

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը քննարկվել են մարտի 6-7-ը Վրաստանում անցկացված Լեռնադահուկային ապորտի միջազգային մրցաշարում հայ մարզիկներ Աշոտ Սաֆարյանի /մարզիչ՝ Արմեն Սաֆարյան/ և Դավիթ Բադալյանի /մարզիչ՝ Հրաչյա Սաֆարյան/ ցուցաբերած բարձր արդյունքները։

Նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և մարզիչներին՝ Վրաստանում անցկացված մրցումներում առաջին և երկրորդ տեղերը գրավելու համար՝ ընդգծելով, որ պետությունը պատրաստակամ է ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ձմեռային մարզաձևերի, մասնավորապես՝ լեռնադահուկային սպորտի զարգացման և մասսայականացման նպատակով. «Ձեր աշխատանքը գնահատվում է պետության կողմից, և պետական մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի ձեր հաղթանակները լինեն շարունակական»։

Հանդիպման ընթացքում մարզիչ Արմեն Սաֆարյանը ներկայացրել է մրցումային պայմանները՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են տվել բարելավել մարզումների արդյունավետությունը, իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տվել։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ պատանիների և երեխաների շրջանում ձմեռային մարզաձևերի տարածումն ու զարգացումը նախարարության առաջնային խնդիրներից են, և այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվում։

Մարզիկներն ու մարզիչները ներկայացրել են առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն