Անիմաստ է խոսել ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտի մասին՝ առանց երաշխիքների․ Փեզեշքիան | shantnews.am

shantnews.am  Անիմաստ է խոսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցման մասին, քանի դեռ չկան երաշխիքներ, որ այն չի կրկնվի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Պատերազմի ավարտի մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ վստահ չենք, որ ապագայում մեր հողերի վրա այլևս հարձակումներ չեն լինի», – գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։

Նա ասել է, որ այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մարտի 15-ին հեռախոսազրույցի ժամանակ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն