Իրանի նոր առաջնորդը հանրությանը կներկայանա, երբ ինքը և իր շրջապատը անհրաժեշտ համարեն. ԱԳՆ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կներկայանա, երբ անհրաժեշտ համարի։ Այս հայտարարությունը նա արել է Sky News-ին տված հարցազրույցում։ Խատիբզադեի խոսքով՝ Մոջթաբա Խամենեին առողջական լավ վիճակում է և շարունակում է կատարել իր պարտականությունները։

«Նա առողջ է, և պատասխանատու է», – նշել է փոխարտգործնախարարը։

Հարցին, թե ինչու նոր առաջնորդը դեռևս հրապարակայնորեն չի ներկայացել, Խատիբզադեն ընդգծել է, որ որոշումը կկայացնի Խամենեին ինքը կամ նրա գրասենյակը։

«Երբ նա կամ իր գրասենյակը որոշեն դա անել, նրանք կանեն դա», – հավելել է նա՝ ընդգծելով, որ Իրանի ղեկավարությունը «չի թաքնվում»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն