ԱՄՆ-ն պատասխանատու է իրանական դպրոցի վրա հասցված մահացու հարվածի համար. Amnesty International | news.am

news.am Միացյալ Նահանգները պատասխանատու է Իրանի տարրական դպրոցի վրա կատարված հարձակման համար, որի հետևանքով զոհվել է առնվազն 170 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Այս մասին նշված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նոր հետաքննության մեջ, որում կոչ է արվում պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին։

Իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ փետրվարի 28-ին հարավային Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակման ժամանակ, հավանաբար, օգտագործվել է ամերիկյան արտադրության Tomahawk հրթիռ։

«Tomahawk հրթիռներն այս հակամարտությունում բացառապես ԱՄՆ զինված ուժերի կողմից են օգտագործվում և հանդիսանում են բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ», – ասված է հայտարարության մեջ։

Օգտագործելով արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ և փորձագետների հետ հարցազրույցներ՝ Amnesty-ն հայտնել է, որ հետաքննությունը ցույց է տվել, որ դպրոցը ուղիղ հարվածի է ենթարկվել՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հարևան համալիրի ևս մոտ տասը շինությունների հետ միասին։

«Սա մատնանշում է այն, որ ամերիկյան ուժերը հարվածի ժամանակ չեն ձեռնարկել հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչության շրջանում վնասներից խուսափելու համար, ինչը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է»,- հայտարարել է կազմակերպությունը։

«Այն փաստը, որ դպրոցի շենքը ուղղակիորեն թիրախավորվել է, իսկ նախկինում եղել է ԻՀՊԿ համալիրի կազմում, մտահոգություն է առաջացնում, որ ամերիկյան ուժերը կարող էին հիմնվել հնացած հետախուզական տվյալների վրա և չեն կատարել իրենց պարտականությունը և չեն ստուգել, թե արդյոք թիրախը ռազմական օբյեկտ է»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն