factor.am Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ գիշերն Իրանի ուղղությամբ ավիահարվածի ժամանակ Իսրայելը թիրախավորել է երկրի Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, գրում է The Times of Israel-ը։
Պաշտոնյաների խոսքով՝ դեռևս պարզ չէ՝ հարվածի հետևանքով Լարիջանին զոհվե՞լ է, թե՞ վիրավորվել։ Միաժամանակ, ըստ աղբյուրների, Իրանում վերջերս Իսրայելի կողմից իրականացված մեկ այլ ավիահարվածի թիրախում են եղել Պաղեստինի «Իսլամական ջիհադ» կուսակցության առաջնորդ Աքրամ ալ-Աջուրին և ահաբեկչական խմբավորման այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ «գիշերվա ընթացքում գրանցվել են նշանակալի ոչնչացումներ, որոնք կարող են ազդել արշավի նվաճումների և Իսրայելի բանակի առաքելությունների վրա»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Լարիջանիի դեմ ուղղված հարվածը։
«Սա լրացնում է Իրանում վերջին օրերին իրականացված արտաքին տարրերի դեմ վերացումները, որոնք նույնպես կապված են պաղեստինյան ասպարեզի հետ»,- ասել է Զամիրը՝ նկատի ունենալով «Իսլամական ջիհադի» պաշտոնյաներին։