armenpress.am Բաղդադը և Թեհրանը քննարկում են Իրաքի լցանավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով: Այդ մասին հաղորդել է Իրաքի լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի նավթի նախարար Հիյան Աբդուլ Ղանի աս Սուադին։
«Մենք փոխգործակցում ենք Իրանի հետ իրաքյան մի քանի նավթատար լցանավերի անցումը թույլատրելու հարցում», – ասել է նա։
Գործակալությունը հիշեցնում է, որ Իրաքն ՕՊԵԿ-ի երկրների շարքում առաջիններից մեկն էր, որը կրճատեց արդյունահանումն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից հետո. արտադրության ծավալը նվազել է օրական մոտավորապես մինչև 1,2 միլիոն բարել՝ նախորդ 4,3 միլիոն բարելի համեմատությամբ։
Ավելի վաղ Financial Times-ը հաղորդել էր, որ Պարսից ծոցի նավթ արդյունահանող երկրները Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր շուրջ 15,1 միլիարդ դոլարի եկամուտ են կորցրել Հորմուզի նեղուցի փակման պատճառով, որը հանգեցրել է միլիոնավոր բարել նավթի մատակարարումների արգելափակման։