Կաթնաջուրի ջրամատակարարման աշխատանքներում թերությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնվել է. Դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականին Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են եղել թերություններ։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ շինարարական ընկերության կողմից ջրագծերի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված կարգով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված ապրանքների փաստացի չափերը դրանց վերաբերյալ փաստաթղթերում նշված չափային մեծություններին չեն համապատասխանում, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 8 մլն 232 հզր 565 ՀՀ դրամ։

Քրեական վարույթի նաախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն