Բաքվում պահվող հայ գերիները զրկված են որևէ ինստիտուցիոնալ պաշտպանությունից. փաստաբան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ruԲաքվում պահվող հայ գերիները զրկված են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ X սոցցանցում այս մասին գրել է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

Նա նշել է, որ խորապես մտահոգված է Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում՝ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վիճակով։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված նախկին պետնախարարին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմանին։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչ փոխանցել Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային։ Հեռախոսազանգը հարկադրաբար ընդհատվել է։

Փաստաբանը նշել է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց Վարդանյանն ու մյուս հայ գերիները չեն ստացել իրենց դատավճիռների պաշտոնական տեքստերը ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ էլ ադրբեջաներեն լեզուներով։ Նրանք մինչ օրս չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, և երբ ու որտեղ են իրենց տեղափոխելու։

«Նրա և մյուս հայ բանտարկյալների վիճակի մասին հավաստի տեղեկատվության բացակայությունը, զուգորդված Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության անկախ մեխանիզմների ապամոնտաժման հետ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր բանտարկյալներին թողնում է առանց որևէ նշանակալի ինստիտուցիոնալ պաշտպանության», – նշել է Մինասյանը։

Փաստաբանը շեշտել է, որ գերիների ընտանիքներն անորոշության և հուսահատության մեջ են՝ հույսը դնելով միայն հազվադեպ հեռախոսազանգերի վրա՝ որպես իրենց հարազատների հետ վերջին փխրուն կապ։

«Մենք մտավածություն ունենք, որ նույնիսկ շփման այս նվազագույն ձևը շուտով կարող է լիովին ընդհատվել», – գրել է Մինասյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին  Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր մյուսների գործից և քննվում էր առանձին վարույթով: Փետրվարի 17-ին շինծու քրեական գործով Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն