Տեղեկանք ստանալու կարգ՝ պատգամավորի թեկնածուների համար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին պատգամավորի թեկնածուների համար տրամադրվում է տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տարածել է տեղեկանք ստտանալու կարգը։

Տեղեկանք ստանալու համար դիմումը պետք է ներկայացնել՝

անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ,

առցանց՝ e-request.am հարթակի միջոցով,

էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեին։

Առցանց ներկայացվող դիմումները պետք է ստորագրված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ (eID կամ mID)։

Դիմումի օրինակելի ձևը՝ այստեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն