azatutyun.am Իրանը կասետային մարտագլխիկներով հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի անվտանգության ղեկավար Ալի Լարիջանիի սպանության, հաղորդել է իրանական պետական հեռուստատեսությունը։
Հարվածի հետևանքով Թել Ավիվի խիտ բնակեցված հատվածին մոտ գտնվող թաղամասում, որտեղ նաև կարևոր ռազմական օբյեկտներ կան, երկու մարդ է զոհվել: Այդպիսով, պատերազմի ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 14-ի։
Մի քանի ժամ շարունակված լռությունից հետո Թեհրանը երեկ պաշտոնապես հաստատեց, որ Իսլամական հանրապետության Ազգային անվտանգության ղեկավար, երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանվել է։