hetq.am «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն 2026թ. մարտի 11-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026թ. մայիսի 25-ն իրավունք ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իր 70% բաժնեմասը վաճառել Կառավարության հետ համաձայնեցված կարգով։ Միաժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերությունը խնդրել է Վարչական դատարանին ժամանակավոր միջոցներ կիրառել, որպեսզի այդ իրավունքը չկորցնի մինչև վճռի կայացումը։ Հայցադիմումը մարտի 17-ին ընդունվել է վարույթ, մասամբ բավարարվել է նաև «Տաշիր Կապիտալի» ժամանակավոր պահանջը։
Կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, 2026թ. փետրվարի 17-ի գրությամբ «Տաշիր Կապիտալ» ընկերությանն առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով օտարել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) 100 տոկոս բաժնետոմսը։ Գրությամբ միաժամանակ հայտնել են, որ մինչև 2026թ. փետրվարի 21-ը պատասխան չներկայացնելը կդիտարկվի որպես Կառավարության կողմից ներկայացված առաջարկի մերժում։
Ընկերությունը պնդում է, որ չի հասցրել օգտվել այդ իրավունքից, քանի որ առաջարկի մասին ծանուցումը ստացել է սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ փետրվարի 25-ին։ Այսինքն՝ ընկերությունը փաստացի զրկվել է իր գույքն ինքնուրույն, բանակցություններով վաճառելու հնարավորությունից։ Ընդ որում՝ հնարավոր է բանակցություններով ավելի թանկ օտարի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում