Խաղային կայքով 3 ավտոմեքենա է շահել, ավելի քան 532 մլն դրամ պարտվել․ դատախազը՝ Դիանա Գասպարյանի ամուսնու մեղադրանքի մասին | factor.am

factor.am Հակակոռուպցիոն քրեական դատարանում մարտի 17-ին շարունակվել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի, նրա ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի, վերջինիս հոր՝ Աշոտ Միրզոյանի, Շահեն Շահինյանի, Սամվել Բադալյանի վերաբերյալ դատաքննությունը։

Դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, հիմնական դատալսումների փուլ է անցել, դատախազը բացման խոսքով է հանդես եկել։

Ըստ մեղադրանքի՝ Դիանա Գասպարյանը, 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական, համայնքային և ծառայողական շահերի։

Արամայիս Միրզոյանը մեղադրվում է կնոջ հետ միասին հողերի օտարման և փողերի լվացման սխեմաները կազմակերպելու և դրանց մասնակցելու համար։ Որպես ավագանու անդամ՝ նա պարտավոր էր հայտարարագրել իր ունեցվածքը։

Օրինակ՝ 2021 թվականին Արամայիս Միրզոյանը թաքցրել է բուքմեյքերական կայքում շահած 3 ավտոմեքենաների վերաբերյալ տվյալները։

Բացի այդ, որպես դրամական միջոց չի հայտարարագրել և թաքցրել է խաղային կայքի իր հաշվին մուտքագրված և պարտված առանձնապես խոշոր չափերով, 115,215,805 ՀՀ դրամ գումարը։ 2022-ի իր հայտարարագրում թաքցրել է կայք մուտքագրված և պարտված առանձնապես խոշոր չափերի՝ 142,438,500 ՀՀ դրամ գումարը։ 2023-ի հայտարարագրում թաքցրել է խաղային կայքում մուտքագրված և պարտված առանձնապես խոշոր չափերով՝ 221,093,000 ՀՀ դրամ գումարը, 2024-ի հայտարարագրում թաքցրել է պարտված առանձնապես խոշոր չափերով՝ 54,193,000 ՀՀ դրամ գումարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն