«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե որպես վկա հարցաքննվելու: Այդ մասին գրել է hraparak.am-ը:

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես չի մեկնաբանում, թե ինչ վարույթի շրջանակում է Արմինե Օհանյանը կանչվել հարցաքննության և ինչ կարգավիճակ ունի։

«Հարապակ»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը հարցաքննության է կանչվել Քրեական օրենսգրքի 422 հոդվածի հրման վրա (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հարուցված վարույթի շրջանակում: Առիթը, ըստ ԶԼՄ-ի, 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն