shantnews.am Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իրանի ղեկավարության անդամների առողջությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունները, մասնավորապես նրանց սպանությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գործողություններ, որոնք ուղղված են առողջությանը վնաս հասցնելուն, կամ ավելի շատ՝ ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների ղեկավարության ներկայացուցիչների սպանությանը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքական ղեկավարության վերացումը համարվում է ռազմական հանցագործություն, և արդյոք Ռուսաստանը որպես այդպիսին է մեկնաբանում Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և իրանական ղեկավարության այլ ներկայացուցիչների մահը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։