factor.am HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8 տարի անց մտել է օրինական ուժի մեջ։ Գործով մեղադրյալ, Ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վճռաբեկ դատարանը 2026-ի փետրվարին մերժել է ցմահ ազատազրկման դատավճռի դեմ մեղադրյալ Դանիել Դանիելյանի բողոքը վարույթ ընդունել։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ավազակային հարձակում էր տեղի ունեցել HSBC բանկի Կոմիտասի պողոտայի մասնաճյուղի վրա։ Դրա հետևանքով սպանվել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը, տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Արամ Մկրտչյանը, հրազենային վիրավորում էր ստացել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում