Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի 80 ռազմական օբյեկտ ոչնչացնելու մասին | armenpress.am

armenpress.am Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ իր ցամաքային ստորաբաժանումները Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շիա կազմակերպությանը պատկանող 80 ռազմական օբյեկտ։ Այս մասին հաղորդում է ԻՊԲ մամուլի ծառայությունը:

«Առաջնագծի պաշտպանական գործողությունների շրջանակներում 146-րդ դիվիզիայի 300-րդ բրիգադի զորքերը շարունակում են Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական օբյեկտները ոչնչացնելուն ուղղված գործողությունները։ Անցած շաբաթվա ընթացքում զորքերը ոչնչացրել են «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական ենթակառուցվածքների ավելի քան 80 օբյեկտ, ինչպես նաև ոչնչացրել են երկու զինյալի, որոնք դուրս էին եկել այս տարածքում գտնվող նման օբյեկտներից մեկից», – ասվում է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմին։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ մարտերի վերսկսումից ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 900 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2100-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն