factor.am ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով Գասպարյան կրտսերի նկատմամբ մարտի 16-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Գասպարյան կրտսերը բանակ պետք է զորակոչվեր 2022 թվականի ամռանը։