Հայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտում

ՀՀ ԱԳ նախարարի Օմանի Սուլթանություն այցի շրջանակներում մարտի 18-ին Մասկատում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պ/կ Անի Բադալյանը հանդիպում է ունեցել Օմանի ԱԳՆ հաղորդակցության և լրատվամիջոցների կենտրոնի ղեկավար Թուրայա Ալ-Տաի հետ:

Այս մասին հայնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ընդգծվել է Հայաստանի և Օմանի միջև զարգացող ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել Հայաստանում և Օմանում գործող ԶԼՄ-ների միջև անմիջական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների մշակույթի և պատմության փոխադարձ ճանաչելիության ավելացմանը: Անդրադարձ է կատարվել «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն