ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչություններին է ներկայացրել «Երևանյան երկխոսություն» 3-րդ համաժողովի հայեցակարգը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մարտի 18-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է մայիսի 5-ից 6-ը կայանալիք «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի հայեցակարգը, ինչպես նաև համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Գերատեսչությունից նշում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաժողովի շրջանակներում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» նախաձեռնությանը, քննարկվել են համաժողովի հայեցակարգին և մասնակցության հնարավոր ձևաչափերին վերաբերող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն