1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվեց | factor.am

factor.am 1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ երեխայի վիճակը դեռ ծանր է, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Այդ մասին այսօր «Սպուտնիկ Ամենիա»-ին հայտնել են «Արաբկիր» բժշկական համալիրից:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր չորրորդ երեխան է, զույգ տղաներին, ըստ Արարատի մարզի համագյուղացիների, մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին է մնացել երեքամյա աղջնակը: Մայրը երեկ «Ազատությանն» ասել էր, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան գտներ:

Ըստ կնոջ խոսքի՝  նախկին ամուսնու տանը այլ կին կամ կանայք կան, զանազան ամուսնություններից ծնված երեխաներ: Փոքրիկին ծեծելու կասկածանքով ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն է, նաև՝ իր ընկերուհին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն