Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. դատախազության հերթական հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ֆիզիկական անձի, Ստեփանավան համայնքի, առևտրային բանկի և երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Լոռու մարզի Ստեփանավան համայնքին կվերադարձվի Ստեփանավանի Բոնդարև 4/1 հասցեում գտնվող՝ 105 քմ մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականին հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումն առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն