Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը կնորոգի Մարզահամերգային համալիրը՝ Եվրոպական գագաթնաժողովին ընդառաջ | civilnet.am

civilnet.am Կառավարությունը 350 մլն դրամ կհատկացնի Մարզահամերգային համալիրին՝ 2026-ի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 19-ի նիստի ժամանակ։

Շինությունների և ենթակառուցվածքների նորոգման մրցույթում 573 մլն դրամի առաջարկով հաղթող է ճանաչվել նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն։

Թեև նախագծանախահաշվային ընդհանուր արժեքը կազմել էր շուրջ 739 մլն դրամ, կառավարությունն այս փուլում պահուստային ֆոնդից հատկացնում է հրատապ պահանջվող 350 մլն դրամը՝ աշխատանքները մինչև 2026-ի մայիսի 4-ն ավարտելու նպատակով։

Սեդրակյանների ընտանիքին պատկանող ընկերությունը, որի սեփականատերը նախկինում ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, վերջին տարիներին պարբերաբար խոշոր պատվերներ է ստանում պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական ծրագրերում։

Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպումը։

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 1 մլրդ դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն