Արաղչին քննադատել է Մակրոնին էներգետիկ օբյեկտների վրա հարվածների վերաբերյալ նրա դիրքորոշման համար | shantnews.am

shantnews.amԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների վերաբերյալ նրա դիրքորոշման համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի կողմից Կատարի գազային ենթակառուցվածքներին հարվածներից հետո զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ՝ հայտարարելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մորատորիում սահմանելու անհրաժեշտության մասին։

«Մակրոնը ոչ մի բառ չարտասանեց՝ դատապարտելու ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ այն պայթեցրեց վառելիքի պահեստարանները՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների։ Նրա մոտ «մտահոգություն» չի առաջացել մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումից հետո։ Այն առաջացել է մեր պատասխան գործողություններից։ Ցավալի է», – գրել է Արաղչին սոցիալական ցանցերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն