ՀՀ իշխանությունը Իլյա II–ի հուղարկավորությանը Գարեգին Բ–ի մասնակցության հարցը չի քննարկում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանի Հանրապետությունը Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ։ Մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք։ Այլ ձևաչափերի մասին ոչինչ չեմ կարող ասել»,– հայտարարեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը ևս ներկա կլինի՞ հուղարկավորությանը։ Փաշինյանն արձագանքեց. «Ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։

Նշենք, որ Մայր աթոռը Իլյա Երկրորդի հուղարկավորությանը ներկա գտնվելու կապակցությամբ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում դեռ չեն ստացել։ Երբ այն լինի, արարողություններին Հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց ուղղափառ եկեղեցու սահմանած արարողակարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն