ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներին

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ հետևելու դրանց ընթացքին․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը, ներկա վիճակը։

ԿԳՄՍ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այս հարցը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն