Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել «ավելի արագ, քան մարդիկ կարծում են»․ Նեթանյահու | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ կարծում է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան «մարդիկ կարծում են»։

«Ես նույնպես տեսնում եմ, որ այս պատերազմը կավարտվի շատ ավելի արագ, քան մարդիկ կարծում են», – մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը հայտարարել է նաև, որ Իրանը զրկվել է ուրանը հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու իր կարողությունից։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում հրթիռներ կառուցելու հնարավորություն տվող արդյունաբերությունները ոչնչացնելու համար։ Իրանն այլևս չունի ուրան հարստացնելու և բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն», – մամուլի ասուլիսում ասել է Նեթանյահուն, ընդգծելով. «Մենք հաղթում ենք, իսկ Իրանը կործանվում է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն