azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին:
Նաինին նահատակվել է լուսաբացին իրականացված «հանցավոր և վախկոտ ահաբեկչական հարձակման ժամանակ», – ասվում է Պահապանների կորպուսի իրենց հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։