Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքների կապակցությամբ 2023-2025 թվականների ընթացքում 17 հայցադիմում էր  ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու պահանջներով: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Վալանսի փողոցի թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը կվերադարձվի համայնքին: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 733 հազար դրամ է:

Հիշեցնենք, որ, մինչ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝

Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,

Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,

Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,

Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,

Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,

Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,

Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,

Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,

Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,

Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,

Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,

Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Նշենք նաև, որ վերոնշյալ 17 հայցադիմումներից ևս 3-ը բավարարվել են դատարանի կողմից: 3 վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Իջևան համայնքին կվերադարձվեն՝

Վալանսի 1/30 հասցեում գտնվող՝ 400 քմ մակերեսով հողամասը,

Թատերական 9 հասցեում գտնվող 208 քմ մակերեսով հողամասը,

Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն