Իրանը պնդում է, որ Թեհրանը շարունակում է հրթիռներ արտադրել | factor.am

factor.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ Թեհրանը դեռևս հրթիռներ է արտադրում՝ հերքելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդումը, որ Իրանն այլևս չի կարող դա անել, գրում է France24-ը։

«Մեր հրթիռային արդյունաբերության գնահատականը 20 է, և այս առումով որևէ մտահոգություն չկա, քանի որ մենք հրթիռներ ենք արտադրում նույնիսկ պատերազմական պայմաններում, ինչը զարմանալի է։ Պաշարների կուտակման հետ կապված որևէ հատուկ խնդիր չկա»,- ասել է գեներալը։

Իրանի դպրոցներում 20-ը գնահատման առավելագույն միավորն է։

Ալի Մոհամմադ Նաինին նաև ասել է, որ պատերազմը կշարունակվի։

«Մարդիկ ակնկալում են, որ պատերազմը կշարունակվի՝ մինչև թշնամին լիովին սպառվի։ Այս պատերազմը պետք է ավարտվի, երբ պատերազմի ստվերը վերանա երկրից»,- ասել է գեներալը՝ դիմելով Իրանի հասարակությանը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանն «այլևս չի կարող ուրան հարստացնել և ի վիճակի չէ բալիստիկ հրթիռներ արտադրել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն