Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Թուրքիայում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Վթարը տեղի է ունեցել Ադանա նահանգում։ Անկարա-Օսմանիե երթուղով ընթացող ավտոբուսը շրջվել է Արսլանլը ճանապարհահատվածում։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 23 ուղևոր տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել։

ՃՏՊ-ի պատճառները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն