Վարչապետը տվել է քաղաքական գնահատական. ՆԳ նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին | azatutyun.am

azatutyun.am Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարց ուղղվեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին կապված վարչապետի երեկվա հայտարարության հետ: Վարչապետը հայտարարել էր. «Խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ», լրագրողի հարցին, թե ինչ նկատի ուներ վարչապետը, ո՞վ է Հայաստանում ներքաղաքական դաշտում պատերազմ նախապատրաստում, նախարարը պատասխանեց. «Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որն, ըստ էության կա քաղաքական դաշտում և քաղաքական արձագանք է նաև տալիս որպես երկրի ղեկավար: Եվ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարրերի մասին հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ տվյալներ չկա՞ն, միայն քաղաքական հայտարարություննե՞ր են, նախարարը պատասխանեց. «Կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական և իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտրվի արդեն նաև իրավական գնահատական»:

Հիշեցնենք՝ մարտի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ հնչեցնելու մի շարք ուժերի մեղադրեց «սեպտեմբերյան պատերազմ պատրաստելու» մեջ։ Փաշինյանը պնդեց, որ «պատերազմի կուսակցության» մասին իր հայտարարությունից հետո այն ավելի է ահագնացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն