«Ախուրիկ» անցակետում 2026-ի սկզբից ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները․ ԱԱԾ տնօրեն | armenpress.am

armenpress.am 2026 թվականից Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին՝ արդյոք «Ախուրիկ» անցակետում շարունակում են ծառայություն իրականացնել ՌԴ սահմանապահները, Սիմոնյանը պատասխանեց․

«2026 թվականի սկզբից «Ախուրիկ» անցակետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները»։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ անցակետում ռուս սահմանապահներ ընդհանրապես չկան, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Անցման կետում՝ ոչ»։

Նախկինում «Ախուրիկ» անցակետում ՀՀ սահմանապահների հետ ծառայություն էին իրականացնում նաև ՌԴ սահմանապահները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն