Մոջթաբա Խամենեին կոչ է արել զրկել «ներսում և դրսում գտնվող թշնամիներին» իրենց անվտանգությունից | azatutyun.am

azatutyun.amԻրանի նոր գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի հետախուզական ծառայություններին զրկել «ներսում և դրսում գտնվող թշնամիներին» իրենց անվտանգությունից։

Այս հայտարարությունը հրապարակվել է նրա X սոցիալական ցանցի էջում՝ այն բանից հետո, երբ սպանվեց հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։

Մոջթաբա Խամենեին իր նշանակվելուց հետո՝ մարտի 8-ից ի վեր, չի երևացել հանրության առջև և չի հրապարակել ձայնային կամ տեսաուղերձներ, ինչը շահարկումների պատճառ է դարձել նրա առողջական վիճակի վերաբերյալ։

Նա փոխարինել է հորը՝ Ալի Խամենեիին, որը սպանվել է Թեհրանի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով՝ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայել հարձակման հենց առաջին օրը։

ԱՄՆ կառավարության տվյալներով՝ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, սակայն այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն