ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս ֆոն Ռեյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին:

Կարևորվել են ԱՄՀ-ի հետ նոր պահուստային ծրագրի հաստատումն ու դրա լիարժեք իրականացումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի ոլորտում Կառավարության առաջնահերթությունների շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն