Արցախցի կնոջն իր երեխայի հետ գիշերով ՔԿ տանելու դեպքով ուսումնասիրություն կլինի. Արփինե Սարգսյան | news.am

news.am Նիկոլ Փաշինյանի դեմ գրառման համար արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը ՔԿ տանելու դեպքով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հրահանգել է ուսումնասիրություն սկսել։

«Ես ևս տեսել եմ, թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, և եթե այդպես է, շատ մտահոգիչ է։ Ես հանձնարարել եմ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանն ուսումնասիրել իրավիճակը, լսել նաև կնոջը և հասկանալ, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ կլինի արձագանք իմ կողմից»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` պետք է ուսումնասիրվեն բոլոր դրվագները, որոնք բարձրաձայնվել են՝ սկսած գործողություն իրականացնելու ժամից, հայտարարություններից՝ «գոհ եղեք, որ ձեռնաշղթաներով չենք տանում, կամ դիմակներով չենք մտել»։

«Պետք է գնահատել տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ոստիկանները օրեր առաջ գիշերով արցախցի Գայանե Մեսրոպյանի տուն են եկել, ձերբակալել ու մանկահասակ աղջկա հետ Քննչական տարել՝ վարչապետ Փաշինյանի դեմ մեկնաբանություն գրելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն