civilnet.am Եվրամիությունը նախատեսում է ընդլայնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես՝ ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված աջակցությունը՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության և ապատեղեկատվության ոլորտում առկա ժամանակակից մարտահրավերները։ Այս մասին մարտի 20-ին Գյումրիում ՍիվիլՆեթի լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Անդրադառնալով անվտանգային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական միջամտությունների համատեքստում Հայաստանի ու Մոլդովայի համեմատությանը, իսկ այդ երկու երկրների միջև պարբերաբար զուգահեռներ են տանում շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց, որ պետությունների ուղիղ նույնականացումը տեղին չէ, սակայն նրանց միավորում է ժողովրդավարության պաշտպանության հրամայականը։
«Եվրամիությունն օգնել է Մոլդովային՝ ամրապնդելու իրենց ժողովրդավարական ինստիտուտները և ընտրությունների ենթակառուցվածքը, և նույնը մենք անում ենք այստեղ՝ Հայաստանում: Ուստի սա միջամտություն չէ, այն, ինչ մենք անում ենք, անում ենք կառավարության հետ համատեղ»,- նշեց Մարթա Կոսը` պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին:
ԵՄ հանձնակատարը հատուկ ուշադրություն հրավիրեց ընտրական գործընթացների խոցելիությանը՝ մատնանշելով հնարավոր կիբեռհարձակումների վտանգը, որոնք կարող են խափանել քվեարկության բնականոն ընթացքը՝ հոսանքազրկումների կամ համակարգչային խափանումների միջոցով։ Նա որպես նախազգուշացնող օրինակ հիշատակեց Մոլդովայի փորձը, որտեղ Ռուսաստանը, իր ձևակերպմամբ, հսկայական ֆինանսական միջոցներ է ներդրել ընտրակաշառքի և այլ միջոցներով ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում