Անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպումներ են լինում. ԱԱԾ տնօրեն | armenpress.am

armenpress.am Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը անդրադարձել է գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։

Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում անհայտ կորածների հարազատների հետ։

«Անհայտ կորածների ծնողների հետ ես էլ հանդիպել եմ, բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաև գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնագրում նախատեսված է, որ տարեկան առնվազն երկու անգամ նիստ պետք է լինի, և դրանք էլ պատշաճ անցկացնում ենք»,- ասաց Անդրանիկ Սիմոնյանը։

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս խորհրդարանում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց թիվը 195 է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն