Իրանական նավթի դեմ պատժամիջոցների վերացման շնորհիվ 3-4 օրում նավթը կհասնի նավահանգիստներ. ԱՄՆ էներգետիկայի նախարար | armenpress.am

armenpress.am Իրանական նավթի դեմ պատժամիջոցների վերացման շնորհիվ նավթն Ասիա կմատակարարվի երեքից չորս օրվա ընթացքում։ Այս մասին Fox Business Network-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Մի քանի օրվա ընթացքում՝ երեք կամ չորս օրում, նավթը կսկսի հասնել նավահանգիստներ», – ասել է Ռայթը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մարտի 19-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է շուտով վերացրել ծովում լցանավերում բեռնված իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ նավթի գնի կտրուկ աճը զսպելու նպատակով։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե դադարել է, ինչը մեծապես ազդել է նավթի և գազի գների վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն