Սեպտեմբերին պատերազմ կլինի՞. ԱՀԾ պետը հորդորում է չխեղաթյուրել Փաշինյանի խոսքը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես կարճ արձագանքեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը` անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի` ՀՀ–ի վրա հետևանքներին։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հունվարին հրապարակել էր արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը` արձանագրելով, որ տարածաշրջանային խնդիրները կարող են Հայաստանի խաղաղությունը վտանգել։ Զեկույցում նշված էր` թեև տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ դրանք ունեն մեծ ներուժ` մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից` տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով։

Լրագրողները հետաքրքրվեցին` աշնանը ի՞նչ պատերազմ էր կանխատեսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք չէ խեղաթյուրել վարչապետի խոսքը»,– պատասխանեց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ հնչեցնելու մի շարք ուժերի մեղադրեց «սեպտեմբերյան պատերազմ պատրաստելու» մեջ։ Փաշինյանը պնդեց, որ «պատերազմի կուսակցության» մասին իր հայտարարությունից հետո այն ավելի է ահագնացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն