Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից կապի սպա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արա Ֆիդանյանին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա) նշանակելու մասին:

Այս մասին հատնում է ՀՀ կառավարությունը։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝

Արա Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 23-ից նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ քաղ․ Հաագա)»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Արա Ֆիդանյանն ազատվել էր ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն