Արայիկ Հարությունյանը ներկա է եղել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:

Միջոցառման ընթացքում նաև ներկայացվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության մասին պատմող տեսանյութ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն