Իրանը պատրաստ է թույլատրել ճապոնական նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հաղորդում է Kyodo-ն | azatutyun.am

azatutyun.am  Իրանը պատրաստ է ճապոնական նավերին թույլ տալ անցնել Հորմուզի նեղուցով, որը կարևորագույն ճանապարհ է համաշխարհային նավթի մատակարարման համար, հաղորդում է Kyodo news-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Թեհրանը բանակցություններ է սկսել Տոկիոյի հետ, այդ թվում՝ արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգիի հետ, նեղուցի հնարավոր բացման վերաբերյալ, ուրբաթ օրը ճապոնական լրատվական գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում ասել է Արաղչին։

Ճապոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունները, ինչպես նաև վարչապետի գրասենյակը չեն պատասխանել Reuters-ի զանգերին՝ այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։

«Իրանը, իհարկե, պատրաստ է աջակցել Ճապոնիայի հետ կապված նավերի անցմանը Հորմուզի նեղուցով»,- Kyodo-ին ասել է Արաղչին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն