ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի մուտքը կախված է բարեփոխումներից․ ԵՄ հանձնակատար | civilnet.am

civilnet.am  Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն առանց վիզայի մուտքը հնարավոր է, սակայն դրա ժամկետները կախված են ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումներից։ Այս մասին ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մարտի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, բացառապես ձեր կառավարության որոշելիքն է՝ հաշվի առնելով այն արդյունքները, որ պետք է ապահովեն կոնկրետ բարեփոխումները»,- ասել է հանձնակատարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն իրականացնում է վիզաների ազատականացման գործընթաց, սակայն այն ունի հստակ պայմաններ։

«Մենք թույլ ենք տալիս այլ երկրից առանց վիզայի Եվրոպա այցելել այն մարդկանց, երբ վստահ ենք, որ այդ մարդիկ չեն սպառնա մեր ժողովրդավարությանը, մեր համակարգերին, մեր երկրին»,- նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն