ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է Նաթանզում միջուկային օբյեկտին հարվածելու մասին Իրանի զեկույցը | news.am

news.am Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) X սոցիալական ցանցում հայտնել է, որ ուսումնասիրում է Նաթանզի միջուկային օբյեկտին հասցված հարվածի վերաբերյալ Իրանի զեկույցը:

«Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, որ այսօր Նաթանզի միջուկային օբյեկտը ենթարկվել է հարձակման: Օբյեկտի սահմաններից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին հաղորդումներ չեն ստացվել: ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է այդ զեկույցը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելի վաղ՝ «Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն